Տավուշի մարզի Այրում քաղաքում մայիսի 6-ին քվեարկելու համար ընտրական տեղամաս եկած մեկը ընտրական հանձնաժողովից պահանջել է չափահաս 5 անդամ ունեցող իրենց ընտանիքին «հասանելիք» 50 հազար դրամ ընտրակաշառքը: Այս պահանջը դիտորդների կողմից տեսագրվել է: Նշված ընտանիքը Այրումում հայտնի է որպես «Բիջոյի» ընտանիք: Բիջոն իրական անձնավորություն է, նրա մասին պատմվածք ունի երջանկահիշատակ նոյեմբերյանցի գրող Իգնատ Մամյանը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: