
Ոստիկանության շտաբի պետ Վարդան Եղիազարյանն էլ տեղեկացրեց, որ ստացվել է 127 տեղեկատվություն եւ հաղորդում, որից 25-ը «թեժ գծով», ըստ այդ հաղորդումների, ընտրակաշառքին վերաբերում էին 33-ը, ընտրակարուսելին՝ 1, ուրիշի փոխարեն քվեարկելուն՝ 14, բաց քարոզչությանը՝2, ընդհարումների մասին՝ 4, եւ բռնություն հանձնաժողովի անդամի նկատմամբ՝ մեկ տեղեկատվություն է եղել:
Ի դեպ, խոչընդոտվել էր 20 վստահված անձանց եւ 5 ԶԼՄ-ների գործունեությունը:
Ոստիկանության առաջին տեղակալ Արթուր Օսիկյանը տեղեկացրեց գրանցված ահազանգերի մասին՝ ընտրողների ցուցակների հրապարակման օրվանից (ապրիլի 27-ից մայիսի 27) ժամանակահատվածում: Նա ասաց, որ 25 դեպք է եղել, որ վերաբերել է ցուցակների անճշտություններին, արագ պարզաբանումներ են տրվել 52-ին: Նա տեղեկացրեց, որ 12 հայց է եղել դատարանում, որից միայն 9-ն է բավարարվել՝ կապված ընտրական իրավունքի հետ:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է մի ապատեղեկատվության, որը հնչել էր մեր գործընկերներից մեկի կողմից, պրն Օսիկյանը նկատեց, որ բարոյական հարթության վրա պետք է դիտել ապատեղեկատվությունը: Որպես օրինակ բերվեց ՀԱԿ-ի ահազանգերից մեկը, որի արդյունքը եղել էր այն, որ ոստիկանությունը պարզաբանում էր տեղադրել պաշտոնական կայքէջում եւ «տուժողն» էլ պնդել էր, որ իր նկատմամբ բռնություն չի եղել:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ


















































