Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամուսինս մի տարի է՝ հանգուցյալ է, բայց ընտրացուցակներում կա». 9/26-ի ընտրողի ահազանգը

Սեպտեմբեր 17,2023 18:39

9/26 ընտրատեղամասից դուրս եկած ընտրողներից մեկը մեզ բողոքեց, որ իր ամուսինը արդեն մեկ տարի է՝ հանգուցյալ է, բայց ընտրացուցակներում կա: Խոսքը Ռունիչ Ալեքսանդրի մասին է: Մահացել է անցյալ տարի սեպտեմբերի 29-ին:

Այս ընտրատեղամասում ընտրացուցակների սեղանների մոտ նշված էր՝ «Քվեաթերթիկ 2», այն դեպքում, երբ այլ ընտրատեղամասերում «Ցուցակ 1», «Ցուցակ 2» տարբերակն է գործում:

Այսօր արձանագրեցինք, որ ընտրատեղամասերը նախկինի պես մատչելի չեն հաշմանդամություն ունեցող, սայլակով տեղաշարժվող քաղաքացիների համար:

8/57 ընտրատեղամասում մի քանի հոգով օգնում էին, որ սայլակով տեղաշարժվող ընտրողը աստիճանը հաղթահարի:

Այս տեղամասում որոշ ընտրողներ քվեաթերթիկների ընտրությունը կատարում էին քվեախցից դուրս, հանձնաժողովի նախագահի դիտողությունից հետո նոր ուղղում էին սխալը:

Ընտրողներից մեկը քվեաթերթիկները ձեռքը դուրս եկավ ու ցուցադրելով քվեաթերթիկը՝ հանձնաժողովականներին հարցրեց՝ «ատմետկա» ո՞նց անեմ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930