Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրությունները եւ դպրոցական զուգարանը

Մայիս 11,2012 19:09

Այրումի միջնակարգ  դպրոցի շենքում ավելի քան 7- 8 տարի զուգարան չի գործում: Դրա պատճառներն են՝ դադարել էր Այրում քաղաքին եւ դպրոցին խմելու ջրի մշտական մատակարարումը, զուգարանի սանհանգույցների հին խողավակներն էլ  մաշվել, շարքից դուրս են եկել: Դպրոցի շուրջ 350 աշակերտներն իրենց բնական կարիքները հոգում են դպրոցական շենքից դուրս գտնվող, սանիտարական պահանջները չբավարարող զուգարանում: Նախընտրական շրջանում այրումցիներին խոստացվել էր, որ ՀՀԿ-ին  ձայն տալու դեպքում դպրոցի ներսում զուգարան կգործարկվի: Մայիսի 6-ի ընտրություններում Այրումում ԲՀԿ-ն ՀՀԿ-ից ավելի շատ ձայներ է ստացել, դրանից հետո քաղաքում ՀՀԿ ակտիվիստները հայտարարել  են, որ այդ պատճառով դպրոցում զուգարան չի կառուցվի: Այրումի միջնակարգ դպրոցի տնօրեն Արարատ Բաղինյանն ասաց, որ զուգարանի կառուցումը ՀՀԿ-ին  տրված ձայների հետ կապ չունի: Նրա խոսքերով՝ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը խոստացել է , որ սեպտեմբերին դպրոցի զուգարանը պատրաստ կլինի: Նշենք, որ մարզպետ Ղուլարյանը ՀՀԿ Տավուշի մարզային խորհրդի նախագահն է: Ինչպես ասում են՝ սեպտեմբերին դպրոցի զուգարանը  տեսնենք:

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031