Մայիսի 11-ին, ժամը 12.10-ին Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղի ոստիկանության բաժնից տեղեկություն է ստացվել, որ նախկին «Շրջկոոպ»-ի պահեստների մոտակայքում հայտնաբերվել է երեք ականանման առարկա:
Դեպքի վայր են մեկնել Ծաղկահովիտ գյուղի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարը, տեղակալն ու ՀՀ ՊՆ սակրավորների խումբը: Դեպքի վայրում են գտնվել նաև ՀՀ ոստիկանության և ԱԱԾ աշխատակիցներ:
Պարզվել է, որ գտնված առարկաներից մեկը մարտական վիճակում գտնվող «ОЗМ-72» տիպի հակահետևակային ական է, իսկ մյուս երկուսը՝ «ՀՄՄ-1»-ի (БМП-1) հրթիռի տանող մասեր:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: