Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհի գործով դատական նիստում այսօր հարցաքննված մեղադրյալ, տվյալ զորամասի հրամանատարի տեղակալ Գոռ Աղեկյանը թեեւ դատական նիստի սկզբում հայտարարեց, որ հրաժարվում է պատասխանել դատավարական կողմերի հարցերին, սակայն նիստի ընդմիջումից հետո հայտարարեց, որ պատրաստ է պատասխանել միայն տուժողների ու նրանց ներկայացուցիչ Նորիկ Նորիկյանի հարցերին:
Աղեկյանն ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ գործով հիմնական մեղադրյալ Եղիշե Հակոբյանն ընդհանրապես ըստ սահմանված կանոնագրքի՝ իրավունք չուներ այնտեղ լինելու:
-Բա ինքը չլիներ, ո՞վ լիներ, օրվա հերթապահը…,- հարցը կիսատ թողեց զոհված զինվորի հայրը,- աֆիցեր չլինե՞ր էնտեղ:
Կարդացեք նաև
-Աֆիցեր պիտի լիներ, բայց ոչ՝ Եղիշե Հակոբյանը, նա չի հանդիսանում վաշտի սպա, ինժեներական ծառայությունից է:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































