Լրահոս
Օրվա լրահոսը

Մեդվեդևը Սերժ Սարգսյանին շնորհավորել է ՀՀԿ հաղթանակի կապակցությամբ

Մայիս 15,2012 21:29

Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ:

Նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ կառավարության նորանշանակ նախագահին ևս մեկ անգամ շնորհավորել է պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ և վստահություն հայտնել, որ Դմիտրի Մեդվեդևն այդ պաշտոնում ևս կնպաստի Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամության ամրապնդմանը:

ՌԴ կառավարության նախագահը համոզվածություն է հայտնել, որ կշարունակվի իրենց համագործակցությունը ու կպահպանվեն բարեկամական կապերը, առավել ևս որ Հայաստանի և Ռուսաստանի միջև հատուկ դաշնակցային հարաբերություններ են: Դմիտրի Մեդվեդևը Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորել է ՀՀ խորհրդարանական ընտրություններում ձայների համոզիչ մեծամասնությունն ստացած նրա գլխավորած Հայաստանի Հանրապետական կուսակցության հաղթանակի կապակցությամբ: ՌԴ կառավարության նախագահը ցանկացել է, որպեսզի դա անհրաժեշտ նախադրյալ լինի Հայաստանի Հանրապետության առաջընթաց, արդյունավետ զարգացման և, իհարկե, սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման համար:  Դմիտրի Մեդվեդևն ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնությունը, բնականաբար, այդ բոլոր գործընթացներին ամեն կերպ կաջակցի: Հայաստանն ու Ռուսաստանը, ՌԴ կառավարության նախագահի խոսքով, մնում են լավ բարեկամներ և դաշնակիցներ:

Նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում մասնակցել է նաև ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի ոչ պաշտոնական նիստին:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031