Օրերս Դիլիջան քաղաքում գիշերով կողոպտվել էր բուժքույր Մարիա Իվանովայի տան հարեւանությամբ գտնվող նրա աղջկա խանութ- կրպակը: Շան հաչոցից արթնացած ռուս կնոջը կրպակի մոտ գողը դաժանի ծեծի է ենթարկել, հարվածներ հասցրել կոնյակի շշով, նաեւ՝ երկաթով: Հետո գողը փախուստի է դիմել, հարեւանները բուժքույր Մ. Իվանովային շտապ օգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց:
Ոստիկանները դեպքից 3 օր անց հայտնաբերել էին կողոպտչին, որը Արարատի մարզի Նարեկ գյուղի բնակիչ էր, շուրջ 30 տարեկան: Վերջինս Դիլիջան էր եկել տեղի շինարարարական օբյեկտներից մեկում աշխատելու, սակայն թողել էր այդ գործը:
Ոստիկանության Տավուշի քննչական բաժնի քննիչ Ռոբերտ Ալիխանյանից տեղեկացանք, որ դեռեւս չեն ստացել Մարիա Իվանովայի դատաբժշկական փորձաքննության արդյունքները: Քննիչի խոսքերով՝ դեպքի կապակցությամբ քրեական գործ կհարուցվի գողության եւ ծեծի հոդվածներով: Հանցագործության հանգամանքների քննությունից հետո հնարավոր է, որ քրեական գործ հարուցվի նաեւ ավազակային հարձակման հոդվածով:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: