Իր բնակարանում ինքնասպան է եղել «Էրեբունի»  բժշկական կենտրոնի բժիշկ, ուրոլոգ 48-ամյա Արմեն Թումանյանը: ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Հունանյանը Aravot.am-ին հայտնեց, որ Արմեն Թումանյանի ինքնասպանության պատճառների մասին իրենց դեռեւս ոչինչ հայտնի չէ, բայց այն, որ բժիշկը աշխատավայրում  խնդիրներ չի ունեցել՝ դա հաստատ է:
Հայտնի է միայն այն, որ կախվելու միջոցով ինքնասպան եղած բժիշկը մեկ շաբաթ աշխատանքի չի ներկայացել:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ


















































         
         
         
                                
                                
                                