ՀՀ Սահմանադրական դատարանի մամուլի պատասխանատու Հովհաննես Պապիկյանը հաստատեց այն տեղեկատվությունը, ըստ որի, ՍԴ են դիմել ԱԺ մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրված Սամվել Հարությունյանը (37 ընտրատարածք), Նիկոլ Փաշինյանը (7-րդ ընտրատարածք), Մանուել Գասպարյանը (3-րդ) եւ 9-րդ ընտրատարածքից՝ Լեւոն Զուրաբյանը:
Այսօր ընտրախախտումները վիճարկելու համար ՍԴ դիմելու վերջին օրն էր:
Հիշեցնենք, որ Սամվել Հարությունյանը ստացել էր 1492 ձայն (հաղթողը՝ 19 894), Մանուել Գասպարյանը՝ 5100 (հաղթողը՝ 14 300), Նիկոլ Փաշինյանը՝ 9500 (հաղթողը՝ 19 800) եւ Լեւոն Զուրաբյանը՝ 4290 (հաղթողը 12 522) ձայն:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: