Մայիսի 16-ին, ժամը 20-ն անց 50-ի սահմաններում Նոյեմբերյանի բժշկական կենտրոն է տեղափոխվել Կողբ գյուղից 2 տարեկան Իննա Ավագյանը: Նա իրենց առանձնատան երկրորդ հարկից ցած է ընկել: Նոյեմբերյանի բժշկական կենտրոնից տեղեկացա, որ երեխան ներկայումս գործիքային հետազոտության է ենթարկվում: Աղջնակի հայրն էլ հայտնեց, որ փոքրիկը վնասվածքներ չի ստացել եւ շուտով հիվանդանոցից դուրս կգրվի:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: