«Զարմանալի է, որ մարդը մտածում է ու իրեն իրավունք է վերապահում Տեր-Պետրոսյանին դիտողություն անելու կամ պահանջելու»,- Aravot.am-ի հետ զրույցում Ռուբեն Թորոսյանի հայտարարությունն այսպես մեկնաբանեց ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը: Ինչպես տեղեկացրել ենք, ՀԱԿ անդամ, «Մարդու իրավունքներ-96» կուսակցության նախագահ Ռուբեն Թորոսյանը «Անսկզբունքային գործիչների եւ ապօրինի ընտրության մասին» հայտարարություն էր տարածել եւ նշել, որ պետք է դնել Տեր-Պետրոսյանին ՀԱԿ-ից հեռացնելու հարցը: Լյուդմիլա Սարգսյանը նշեց. «Սա այդ դեպքը չէ: Ես չեմ կիսում Ռուբեն Թորոսյանի կարծիքը: Եթե այսօր ՀԱԿ-ը կա որպես միավոր, դա նախեւառաջ Լեւոն Տեր-Պետրոսյանի արժանիքն է»:
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի դիտարկմամբ՝ « Ռուբեն Թորոսյանն ուղղակիորեն ուզում է ՀԱԿ-ը քանդի: Ռուբեն Թորոսյանն ամեն ինչ կարող է առաջարկել, ինքը ՀԱԿ-ի անդամ է, ես ՀԱԿ-ի անդամ չեմ: Վերցրեք եւ հեռացրեք Լեւոն Տեր-Պետրոսյանին ՀԱԿ-ից եւ ի՞նչ կմնա ՀԱԿ-ից՝ կքանդվի»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: