
-Պարոն Ախոյան, Դուք ո՟ր սցենարի կողմնակից եք, որ ԲՀԿ-ն մտնի կոալիցիա,թե՟ ոչ :
-Ես ոչ մի տեղեկություն չունեմ : Գիտեմ, որ ամփոփովել են ընտրությունների արդյունքները : Եւ ինչպես մեր առաջնորդը խոստացելէ, ամեն մեկին ինքը կգնահատի ըստ իր կատարած աշխատանքի: Թե քաղխորհուրդը ին որոշում կկայացնի, մենք դեռ նման հարցերի չենք կարող պատասխանել : Իմ կարծիքը առայժմ գերադասում եմ մնա իմ մեջ : Ճիշտ է, ունենք առաջնորդ, որը մեզ հետ նման հարցր քննարկում է, բայց որոշել ենք առայժմ դրա մասին չխոսել :
– Նախորդ խորհրդարանում Դուք ակտիվ պատգամավոր գոնե չեք եղել, ամբիոնից ելույթներ չեք ունեցել, օրենսդրական նախաձեռնություններով հանդես չեք եկել: Հիմա ի՟նչ նպատակով եք ուզում գնալ խորհրդարան:
Կարդացեք նաև
– Իսկ ով ասաց, որ ամբիոնին չեմ մոտեցել: 4 անգամ մոտեցել եմ հայտարարությունների կարգով, 2 անգամ հանդես եմ եկել խորհրդարանական ժամով եւ աշխատատել եմ հանձնաժողովներում, մեկ անգամ եղել եմ Եվրոպառլամենտում, ոչ մի բացակա չունեմ եւ ես համարում եմ, որ բավականին ակտիվ եմ եղել: Հետո ես աշխատանքների կեսից եմ միացել:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ


















































