 Վերջին օրերին Սյունիքում տեղացող ուժեղ կարկուտը  բավականին վնասներ է հասցրել Սյունիքի գյուղատնտեսությանը: Միայն երեկ տեղացած կարկուտից ամբողջովին վնասվել են Կոռնիձոր գյուղի 500 հա աշնանացանի եւ գարնանացանի ցանքսերը: Ըստ Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Սամվել Թանգյանի` կարկուտը մասնակիորեն վնասել է նաեւ  Խնձորեսկ, Խնածախ եւ Քարաշեն գյուղերի  գյուղատնտեսությանը: Տեղացող կարկուտը չի անտեսել նաեւ Մեղրու տարածաշրջանը: Մեղրու տարածաշրջանի Նռնաձոր գյուղում 5 օր առաջ երկարատեւ տեղացած կարկուտից վնասվել են նռնենիների առաջին ծաղիկները, 30 տոկոսի չափով զրկվել են նաեւ ծիրանենիներից սպասվելիք բերքից: Իսկ ապրիլի վերջին Կապանի տարածաշրջանի Ճակատեն գյուղում մոտ մեկ ժամ տեղացած ուժեղ կարկուտից շարքից դուրս է եկել գյուղի 12 տնտեսությանը պատկանող 25 հա գարնանացանը, վնասվել են նաեւ գյուղի տնամերձ ցանքսերը, վաղահաս կաղամբի սածիլները, կարտոֆիլի ցանքսերը եւ  պտղատու ծաղկած ծառերը:

Սյունիքի մարզպետարանի կողմից ստեղծվել է հանձնաժողով, որը կուսումնասիրի մարզում կարկուտից տուժած գյուղերին հասցված վնասների չափերը եւ կներկայացնի գյուղնախարարություն:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ