Սեքսը կոմպենսացնում է կարոտը. փաստում են ԱՄՆ-ի գիտնականները, որոնք այս եզրակացությանն են եկել կատարած հետազոտության արդյունքներից ելնելով: Ըստ նրանց՝ երբ անձին պատում է կարոտի զգացումը, վերջինը կորցնում է սթափ մտածելու կարողությունը, նրան տրվում է ընկճախտի, առաջանում է բոլորից մեկուսանալու ցանկություն: Որոշները դառնում են ահավոր նյարդային, մարդկանց մի մասի մոտ էլ կարոտից բարձրանում է մարմնի ջերմաստիճանը, խաթարվում հոգեկան անդորրը եւ այլն: Գիտնականները նշում են, որ սեքսը «ցրում» է կարոտից առաջացած բոլոր տեսակի վատ ազդեցություններն ու գոնե ժամանակավոր բարձրացնում տրամադրությունը: Սեքսով զբաղվելիս օրգանիզմում առաջացած «կախարդական» հորմոնը նպաստում է հիշողություններից կախվածություն ունենալու վերացմանն ու մոռացությանը: Կարոտելու դեպքում սեքսով զբաղվեք. խորհուրդ են տալիս գիտնականները:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: