Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը այսօր որոշեց կարճել «Կենտրոն» եւ «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունների նկատմամբ վարչական պատասխանատվության ենթարկելու մասին վարույթը:
Հանձնաժողովի վերահսկողական ծառայությունն արձանագրել էր, որ այս հեռուստաընկերությունները նախընտրական շրջանում կուսակցություններին լուսաբանել են ոչ հավասարաչափ:
Հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանի խոսքերով, «Կենտրոնը» 1273 րոպե եթերաժամանակ էր տրամադրել միայն մեկ կուսակցության, իսկ հաջորդ առավելագույն եթերաժամանակը՝ 232 րոպեն էր:
Հանձնաժողովի անդամ Կորյուն Առաքելյանն էլ նմանատիպ լուսաբանումը «Կենտրոնի» ղեկավարության կողմից անուշադրության քայլ համարեց ու առաջարկեց կարճել վարույթը՝ հաշվի առնելով, որ մոտ մեկ շաբաթ առաջ էր «Կենտրոնն» ավելի լուրջ խախտումի համար տուգանվել 1 միլիոն դրամով:
Այս որոշման համար միայն հանձնաժողովի նախագահ Գ. Ամալյանը ձեռնպահ քվեարկեց, փոխարենն առաջարկեց, որ «Երկիր մեդիա» հեռուստաընկերության համար էլ նույն որոշումն ընդունել, ինչը ընդունվեց միաձայն:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: