Լրահոս
Օրվա լրահոսը

Բարեկամավանցի աշակերտների թիվը 1970-ականների համեմատ 10 անգամ նվազել է

Մայիս 18,2012 17:56

 «Հույսի կամուրջ» հ/կ-ն Տավուշի մարզի հեռավոր, սահմանամերձ Բարեկամավան գյուղի միջնակարգ դպրոցում ներառական կրթության դասասենյակ է կահավորել, կրթօջախի մի աշխատակից կզբաղվի երեխաների ներառական կրթությամբ: Դպրոցի տնօրեն Աստղիկ Ազատյանին հարցրեցինք, թե 35 աշակերտ ունեցող դպրոցում քանի՞ հաշմանդամ երեխա կա: Նրա խոսքերով՝ այնտեղ մտավոր հետամնաց 3 երեխա է սովորում, նրանցից երկուսը՝ մի ընտանիքից: Նաեւ 8-րդ դասարանցի մի տղա կա, ով տարօրինակ վարք ունի, վախ է ապրել, սակայն այդ երեխայի բուժմամբ ոչ ոք չի զբաղվել: Աստղիկ Ազատյանն ասում է, որ ներառական կրթության դասասենյակը կծառայի նաեւ որպես մանկապարտեզ, նախադպրոցական տարիքի երեխաների ծնողները մտադիր են երեխաներին այնտեղ ուղարկել, իրենք հո չեն մերժելու:

Սահմանագոտուց արտագաղթի պատճառով խիստ նվազել է դպրոցականների թիվը: 1970-ական թվականներին տեղի ութամյա դպրոցը 350 աշակերտ ուներ, հիմա միջնակարգ դպրոցում սովորում է տասն անգամ պակաս աշակերտ: Դպրոցում գործում են երկկոմպլեկտ, եռակոմպլեկտ, քառակոմպլեկտ դասարաններ, 1-5 դասարանցիները միասին են դաս անում: 2011-2012 ուսումնական տարում առաջին դասարան հաճախել է 5 երեխա, դպրոցն այս տարի նույնքան շրջանավարտ կունենա:

Սեպտեմբերին առաջին դասարան կհաճախի 1 երեխա: Դպրոցի շենքի վիճակն անմխիթար է: Տնօրենի վկայությամբ՝ 1997 թվականին պետբյուջեի միջոցներով շենքը նորոգել են, սակայն միայն կոսմետիկ նորոգում են արել, ջրահեռացման մասին չեն հոգացել,անձրեւաջրերը լցվում են շենքի հիմքերը, խոնավացնում դասասենյակները: Կառույցի տանիքը անցքեր ունի, անձրեւները լցվում են ներս:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031