Թուրքական իշխանությունների կողմից Հայաստանի քաղաքացիների երեխաներին հայկական դպրոցներում սովորելու արգելք սահմանելուց հետո հայաստանցի ընտանիքները խնդրի առաջ են կանգնել։
Ստամբուլի հայկական Ակոսի հետ զրույցում Ստամբուլում ապրող հայաստանցի Հ. Կ.-ն պատմել է, որ թուրքական իշխանությունների նոր որոշման պատճառով Ստամբուլի հայկական դպրոցների տնօրենները հրաժարվում են ընդունել հայաստանցիների երեխաներին։ Նա իր եւ մյուս հայաստանցի ծնողների անունից նշել է, որ երեխաների դպրոց չհաճախելը իրենց անելանելի դրության մեջ է դրել։ Հ.Կ.-ն շեշտել է, որ Ստամբուլում ծնված իրենց 6 ամյա դուստրը փաստացի զրկված է ազգային կրթություն ստանալու իրավունքից։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում



















































