Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում ընթացող շախմատի աշխարհի թագի համար մրցամարտում վեց անընդմեջ ոչ-ոքիներից հետո առաջին հաղթանակը գրանցվեց:
Յոթերորդ պարտիայում սպիտակներով խաղացող իսրայելցի հավակնորդը 38-րդ քայլում առավելության հասավ աշխարհի գործող չեմպիոն, հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդի նկատմամբ: Հաշիվը դարձավ 4:3՝ հօգուտ իսրայելցու: Այսօր մրցակիցները կհանդիպեն ութերորդ անգամ: Սպիտակներով խաղալու է Անանդը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: