Բոշի մայլա կոչվող նեղ, ծուռումուռ փողոցը հեռվից ուշադրություն է գրավում երեխաների բարձր ճիչերով, տների պատշգամբների ու պատերի մոտ կախված լվացքի պարաններով ու արևի տակ փռված երկար գորգերով:
Երևանի Քանաքեռ թաղամասում գտնվող այս փողոցը 90 տարվա պատմություն ունի: 1918-1920 թվականներին այստեղ ապրել են 1915-ի ցեղասպանության ժամանակ Արևմտյան Հայաստանից գաղթած ու Երևանում ապաստան գտած այն հայերը, որոնց անվանել են բոշա՝ սարի գյուղերում մաղ, սալա (կողով), ռաֆադա (լավաշ թխելու հարմարանք) վաճառելու համար:
64-ամյա Մնացական Սարգսյանը, ում ծնողները գաղթել են Արևմտյան Հայաստանի Բասեն գավառից, արդեն 60 տարի` ապրում է բոշաների փողոցում: Ունի 5 երեխա, հարսներ ու թոռներ:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: