Ի նշան պատմության մեջ առաջին անգամ ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնությունում տարած հաղթանակի, «Մոնպելյեի» նախագահ, 68-ամյա Լուի Նիկոլլենը իրոկեզ ոճով սանրվածք է արել՝ մազերը ներկելով իր հոգեզավակի նարնջագույն եւ կապույտ գույներով:
Նա պատմական հաղթանակի հաջորդ օրն այդ տեսքով է ներկայացել լրագրողներին՝ կատարելով մի քանի շաբաթ առաջ թիմի երկրպագուներին տված խոստումը: Սակայն սա Նիկոլլենի միակ տարօրինակ խոստումը չէ: Լրատվամիջոցները չեն չեն մոռացել ակումբի նախագահի արած մեկ այլ հայտարարության մասին: Նա մի քանի անգամ խոստացել է, որ եթե իր թիմը չեմպիոն դառնա, մերկ կվազի քաղաքի կենտրոնական հրապարակում: Հետաքրքիր է, նա այդ խոստումն է՞լ կկատարի: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: