
Տիկին Բախշյանը նաեւ ասել էր, որ Վեզիրյանի այդ քայլը «իր լեզուն կարճացրել էր» , որովհետեւ դրանից անմիջապես հետո դատախազությունից իրեն զանգահարել են ու հետաքրքրվել՝ իրականությանը համապատասխանու՞մ է, թե՞ ոչ.«Երբ պատասխանեցի, որ բնական է լուրը իրականությանը չի համապատասխանում, ինձ հակադարձեցին՝ տեսնում եք, եթե ձերը սուտ է, ապա ձեր ահազանգերը ընտրակաշառքի մասին եւս սուտ են»:
Aravot.am-ի հետ զրույցում ի պատասխան տիկին Բախշյանի Գ. Վեզիրյանը զարմացավ. «Թերթում արձակուրդի մեջ եմ եղել, վերադարձել եմ մայիսի 7-ից: Չեմ հասկանում ի՞նչ կապ ունեմ ես: Տրամաբանություն չկա, խիստ կասկածում եմ , ուրեմն թող հրապարակի այն ոստիկանի անունը, որը իր դիմում-բողոքի ընթացք չտալու համար հղում է արել մամուլի որեւէ հրապարակման: Նա, ով նման հայտարարություն է արել, ավելի խոցելի է դարձել ու օրենքի առաջ անպատասխանատու մոտեցում ցուցաբերել : Լավ կլինի հրապարակի այդ ոստիկանի անունը, հասկանանք, ով է իրեն շանտաժի ենթարկել, այստեղ իմ խփել-չխփելու հարցը չէ, այլ իրեն շանտաժի ենթարկելու հարցն է»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































