Լրահոս
Օրվա լրահոսը

Գոհար Վեզիրյան. Անահիտ Բախշյանին խփել-չխփելու հարց չկա

Մայիս 23,2012 12:40

«Ընտրապայքարում կին-տղամարդ տարբերություն չկար, անձերի հարց էր եւ այդ առումով՝ կին մրցակիցս ինձ ավելի շատ «խփեց», քան տղամարդիկ: Բայց ցավոք, սրտի, ընդդիմություն ներկայացնող լրագրող գործընկերուհիս, բոլորից շատ «աշխատեց» իմ դեմ, հատկապես «Չորրորդ ինքնիշխանություն» թերթում իր կողմից զետեղված այն մտացածին լուրով, թե իբր ես ընտրակաշառք եմ բաժանում «Second hand»-ի ապրանքի տեսքով»,- թիվ 12 ընտրատարածքում առաջադրված պատգամավորի թեկնածու Անահիտ Բախշյանը օրեր առաջ WomenNet.am կայքին տված հացազրույցում նման կերպ է արտահայտվել իր մրցակից Գոհար Վեզիրյանի մասին:

Տիկին Բախշյանը նաեւ ասել էր, որ Վեզիրյանի այդ քայլը «իր լեզուն կարճացրել էր» , որովհետեւ դրանից անմիջապես հետո դատախազությունից իրեն զանգահարել են ու հետաքրքրվել՝ իրականությանը համապատասխանու՞մ է, թե՞ ոչ.«Երբ պատասխանեցի, որ բնական է լուրը իրականությանը չի համապատասխանում, ինձ հակադարձեցին՝ տեսնում եք, եթե ձերը սուտ է, ապա ձեր ահազանգերը ընտրակաշառքի մասին եւս սուտ են»:

Aravot.am-ի հետ զրույցում ի պատասխան տիկին Բախշյանի Գ. Վեզիրյանը զարմացավ. «Թերթում արձակուրդի մեջ եմ եղել, վերադարձել եմ մայիսի 7-ից: Չեմ հասկանում ի՞նչ կապ ունեմ ես: Տրամաբանություն չկա, խիստ կասկածում եմ , ուրեմն թող հրապարակի այն ոստիկանի անունը, որը իր դիմում-բողոքի ընթացք չտալու համար հղում է արել մամուլի որեւէ հրապարակման: Նա, ով նման հայտարարություն է արել, ավելի խոցելի է դարձել ու օրենքի առաջ անպատասխանատու մոտեցում ցուցաբերել : Լավ կլինի հրապարակի այդ ոստիկանի անունը, հասկանանք, ով է իրեն շանտաժի ենթարկել, այստեղ իմ խփել-չխփելու հարցը չէ, այլ իրեն շանտաժի ենթարկելու հարցն է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031