Նոր ձեւավորվող ԱԺ-ին Ֆինանսների նախկին նախարար, տնտեսագետ Էդվարդ Սանդոյանը հումորով է վերաբերում. «Խախտվել է Սահամանադրության կարեւորագույն նորմերից մեկը` ԱԺ պատգամավորների մեծ մասը ներկայացնում է բիզնես աշխարհը»։
Ստեղծված իրավիճակը նա գնահատում է տնտեսական ծուղակ, որտեղ բախվում են քաղաքական եւ տնտեսական շահերը.
«Շատ ավելի դյուրին է ներդրումներ անել քաղաքական դաշտում, ձեռք բերել քաղաքական իշխանություն, եւ բարելավել սեփական բիզնեսը, քան ապաքաղաքականացված՝ բիզնեսով զբաղվել»,-բացատրեց նա։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: