Այսօր «Ազատ դեմոկրատներ» կուսակցության գրասենյակում տեղի է ունեցել Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի եւ դեսպանատան Քաղաքական հարցերով պատասխանատու Քրիսթոֆեր Անդերսենի հանդիպումը «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի, փոխնախագահ Անուշ Սեդրակյանի, կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանի, կուսակցության մամուլի խոսնակ Անժելա Խաչատրյանի հետ:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության լրատվական ծառայության փոխանցմամբ, հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստանի հետընտրական զարգացումները, ներքաղաքական իրավիճակը: Խոսվել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ծրագրերի եւ նախաձեռնությունների, ինչպես նաեւ կուսակցության պատգամավորների առաջիկա գործունեության մասին:
Երկուստեք կարեւորվել է Հայաստանում տնտեսական ոլորտի՝ մասնավորապես տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հեռանկարները և այդ գործընթացին նպաստող նախաձեռնությունների իրականացման անհրաժեշտությունը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: