Իտալական FAI (անարխիստների ոչ ֆորմալ ֆեդերացիա) խմբավորումը Լոնդոնի օլիմպիական խաղերի կազմակերպիչներին սպառնում է հարձակումներով: Այս մասին տեղեկացնում է «Daily Mail»-ը:
Խմբավորումը տարածած հայտարարության մեջ օլիմպիական մրցումները գնահատում է որպես ցոփության ցուցադրում այն ժամանակներում, երբ աշխարհում շատերը մի կերպ են օրվա հաց հայթայթում եւ իրենց ընտանիքները կերակրում: «Մենք հարուստ տուրիստներ չենք ուզում, մենք քաղաքացիական պատերազմ ենք ցանկանում», – ասված է անարխիստների հայտարարության մեջ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: