Ոչ վաղ անցյալում հանրահայտ բռնցքամարտիկ Ջոնի Տապիայի անշնչացած մարմինը հայտնաբերվել է Ալբուքերք (ԱՄՆ, Նյու-Մեքսիկո նահանգ) քաղաքում գտնվող սեփական տանը:
Երեք քաշային կարգերում հինգ անգամ աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճած բռնցքամարտիկի մահվան պատճառների մասին ոչինչ չի ասվում: Հայտնի է միայն, որ նա իր մարզական ողջ կարիերայի ընթացքում մշտապես խնդիրներ է ունեցել թե օրենքի, թե թմրանյութերի հետ:
Տապիան վերջին մենամարտն անցկացրել է 2011 թվականի հունիսին եւ միավորներով հաղթել կոլումբիացի Մաուրիցիո Պաստրանային: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: