Այսօր առավոտյան Գեղարքունիքի ԱԻՆ վարչության կողմից Գավառագետի Գավառ-Նորատուս հատվածում գետից հանվել է Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասի բնակիչ Օնիկ Բադալյանի դին:
Գավառի ոստիկանության հերթապահ մասից «Առավոտի» թղթակցին տեղեկացրին, որ Օնիկ Բադալյանը ծնվել էր 1956 թվականին եւ երկու օր առաջ անհայտ կորել էր:
Դեպքի վայրում աշխատել է մեկ մարտական հաշվարկ եւ մարզային փրկարարական ջոկատը: Ըստ Գեղարքունիքի ԱԻՆ վարչության պետ Մարտին Բարսեղյանի` ենթադրվում է, որ Օ. Բադալյանը հարբած է եղել եւ ընկել է գետը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: