
Ստեփանյանի փոխանցմամբ` պլաստիկ վիրահատությունների գները, օրինակ, իրենց հիվանդանոցում մատչելի են, եւ հասանելի սոցիալական բոլոր շերտերի համար: Պլաստիկ վիրաբուժության դիմողների դեպքում գոյություն ունի տարիքային սահմանափակում. «Քթի վիրահատություն 17 տարեկանից ցածրերի պարագայում չի կարելի: Ընդհանրապես աշխարհի բոլոր երկրների հետ համեմատած, երեւի Հայաստյանն առաջին տեղում է, ուր ամենից շատ վիահատում են քիթը»,- նշեց բժիշկը՝ հավելելով, թե վիրահատություններն ունենում են նաեւ բարդություններ: Նա հավաստիացրեց, որ ամեն ինչ արվում է դրանք վերացնելու համար: «Հայաստանում պլաստիկ վիրաբույժների կլասը ցածր չէ, մենք միշտ հետեւում ենք նորություններին, վիրահատական նոր մեթոդներին: Մեզ դիմողները դժգոհ չեն մնում»,- հավելեց բժիշկը` նշելով որ, ժամանակին, օրինակ՝ քիթը վիրահատելը մի տեսակ «պրեստիժի» խնդիր էր դարձել: Մարդիկ վիրահատվում էին` ցույց տալու համար, որ իրենք կարող էին իրենց նման բան թույլ տալ. «Այժմ Հայաստան վիրահատվելու համար շատ սփյուռքահայեր են գալիս: Ռուսաստանաբնակ հայերը քիթ են վիրահատում, Ամերիկայի Միացյալ Նահանգներից եւ Եվրոպայից գալիս են կնճիռները վերացնելու եւ այլն: Հայերի մոտ մտածմունք կա, որ կրծքագեղձ վիրահատելուց հետո ուռուցքներ են առաջանում, բայց պետք է նշեմ, որ նման բան գոյություն չունի, քանի որ մինչ վիրահատվելը տվյալ անհատը կատարյալ հետազոտության է ենթարկվում, իսկ եթե վերջինիս մոտ նկատելի լինի թեկուզ շատ չնչին խնդիր, ոչ մի վիրաբույժ նրան չի վիրահատի»:
«Ասում են գեղեցկությունը բաց երաշխավորական նամակ է. շատերը սրա հետ կհամաձայնեն: Եթե կոնկրետ ֆիզիոլգիապես տվյալ թերությունը չի խանգարում, այսինքն՝ կոսմետիկ միջամտությունը գեղեցկանալու նպատակով է արվում, ապա հոգեբանական շատ ասպեկտների վրա է ազդում. Բարձրանում է ինքնագնահատականն ու անձն ավելի ինքնավստահ է դառնում»,- այս կարծիքին է հոգեբան Մանե Սողոյանը, ըստ որի, այժմ հայաստանցի պլաստիկ վիրաբույժներն այնքան լավ են աշխատում, որ հետվիրահատական շրջանում հիվանդները հոգեբանի կարիք չեն ունենում:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև


















































