Քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը վստահեցնում է, որ ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել Գագիկ Ծառուկյանի զենքի սպառնալիքի ներքո: Իր պատագամավոր չդառնալու հարցում միակ մեղավորը նա համարում է Սերժ Սարգսյանին: «Ես լինեի Սերժ Սարգսյանի տեղը, ես կանեի ճիշտ այնպես, ինչպես ինքը , անշուշտ ես կարծում եմ նա չէր ցանկանա, որպեսզի Բարգավաճ Հայաստանի խմբակցության անդամ լինի Հմայակ Հովհաննիսյանը»,- ասաց նա։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: