
Հոգաբարձուների խորհրդի 36 անդամներից նիստին ներկա էին 31-ը:
Սերժ Սարգսյանի խոսքերով՝ «Առանց հիմնադրամի այլեւս անհնար է պատկերացնել Հայաստանի Հանրապետությունն ու ու Արցախը»:
Նախագահը նաեւ տեղեկացրեց, որ որպես խորհրդի նախագահ ինքը ստորագրել է որոշում, հիմնադրամի որոշ աշխատակիցների «Հայաստան» համահայկական հիմնադրամի 20- ամյակի առիթով հուշամեդալների պարգեւատրման մասին:
Կարդացեք նաև
Այնուհետեւ Սերժ Սարգսյանն առաջարկեց հոգաբարձուների խորհրդի կազմում ընդգրկել Ջերրի Մանուկյանին, որը Հայկական բժշկական միջազգային կոմիտեի նախագահն է ու ըստ նրա՝ այդ կառույցի ներկայացվածությունը խորհրդի կազմում օգտակար կլինի իրենց աշխատանքներում: Ի պատասխան նախագահի՝ ոմանք նշեցին, որ Ջերրի Մանուկյանը եթե ցանկանա որեւէ բանով օգտակար լինել, ապա դա կարող է անել առանց հոգաբարձուների խորհրդի անդամ դառնալու: Սակայն քննարկումների եւ քվեարկության արդյունքում, դժվարությամբ, բայց Ջերրի Մանուկյանը դարձավ հոգաբարձուների խորհրդի անդամ:
Կրկին քվեարկության արդյունքում՝ Արա Վարդանյանը վերահաստատվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում: Ըստ Սերժ Սարգսյանի. «Արա Վարդանյանը բարեխղճորեն է կատարել իր պարտականություններն ու ձեռք բերել որոշակի փորձ, ու այժմ ճիշտ է, որ այդ փորձն օգտագործվի»:
Նշվեց նաեւ, որ 2011 թվականին հիմնադրամն իրագործել է ավելի քան 235 միլիոն դոլար արժողությամբ տարաբնույթ ծրագրեր՝ Հայաստանում եւ Արցախում:Եվա ՀԱԿՈԲՅԱՆ


















































