Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետը գտնում է, որ «Կարաբալան» պետք է վերադարձվի իր նախկին տեղը

Մայիս 31,2012 15:50

Կարաբալա արձանի հեղինակ, քանդակագործ Լևոն Թոքմաջյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ շատ հավանական է, որ արձանը վերադարձվի իր նախկին տեղը: Թոքմաջյանի փոխանցմամբ՝ «Երեկ երեկոյան ինձ զանգեց քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Նա եւս այն կարծիքին է, որ Կարաբալայի  արձանը պետք է վերադարձվի իր նախկին  տեղը, որովհետեւ նրա տեղը, անկախ ամեն ինչից, խորհրդանշում է  բարություն, ծաղիկներ, հետեւաբար՝ պետք է լինի նույն տեղում»:

Թոքմաջյանը նշեց, որ «Կարաբալայի» հարցը կլուծվի  այսօր ժամը 17-00-ին կայանալիք քննարկման արդյունքում:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031