Լրահոս
Օրվա լրահոսը

Գողացել են Երևանի 2800-ամյակի այգու բրոնզաձույլ արձաններից մեկը

Մարտ 15,2021 16:50

Վանդալիզմի դեպք է գրանցվել Երևանի 2800-ամյակի այգում:

Մարտի 13-ի լույս 14-ի գիշերն անհայտ անձինք գողացել են այգու 7 բրոնզաձույլ արձաններից մեկը՝ նավակով երեխայի արձանը:

Մինչև գործին անցնելը գողերը փորձել են թաքցնել իրենց գործողությունները՝ տարածքը հսկող տեսախցիկները շեղելով:

Արձանիկից բացի, անհայտ անձինք գողացել են նաև այգու հարակից հատվածում՝ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի հարևանությամբ շինարարական աշխատանքներ իրականացնող կազմակերպությանը պատկանող  մոտ 5 հազար դոլար արժողությամբ աշխատանքային գործիքները:

Տվյալ աշխատանքները իրականացվում են «Վարդանյան Ընտանիք» ԲՀ-ի հովանավորությամբ:

Երևանի 2800-ամյակի այգու՝ Բեյրութի և Իտալիայի փողոցներին հարող հատվածներում տեղադրված տեսախցիկներով նկարահանվել է գողություն իրականացնող ավտոմեքենան:

Դեպքի առթիվ Ոստիկանության՝ ՀՀ Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ: Տարվում են համապատասխան որոնողական  աշխատանքներ անհայտ անձանց գտնելու ուղղությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031