
Ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը ներկայացնելով նորամուծության առանձնահատկությունները՝ նշեց, որ նույնականացման քարտը պարունակելու է քաղաքացու տվյալների էլեկտրոնային պահոց, որտեղ ամրագրվելու են օրենքով նախատեսված տվյալներ: Կեսաչափական անձնագրերի էլեկտրոնային պահոցում ամրագրվելու են տեղեկություններ անձի վերաբերյալ, այդ թվում՝ քաղաքացու թվայնացված լուսանկարը, ստորագրությունը, մատնադրոշմները: Նա նաեւ ընդգծեց, որ այդ տվյալների պաշտպանվածությունն ապահովված է: «Այս փաստաթղթերը նաեւ մուտքի արտոնագրերի տրամադրման դյուրացման խնդիր են լուծում,- ասաց Արթուր Օսիկյանը: – Սա մեծ համակարգ է, նորամուծություն, բարեփոխում՝ մի շարք առումներով»:
Նշենք, որ քաղաքացիները ժամանակակից փաստաթղթերը ստանալու են կամավորության սկզբունքով:
Լեհական ընկերության ղեկավար Ժարնոտալին իր խոսքում ասաց, որ անձնական տվյալների գողությունը, փաստաթղթերի նույնականցումը ժամանակակից պետություններին սպառնացող հանցատեսակ է, իսկ այս փաստաթղթերը գրեթե անհնար են դարձնում այդ ճանապարհով կատարվող հանցագործությունները:
Կարդացեք նաև
Բարձր գնահատելով հայ-լեհական համագործակցությունը՝ էլեկտրոնային նույնականացման համակարգի եւ կենսաչափական կողմնորոշիչներով անձնագրերի ներդրումը կարեւորեց նաեւ ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին:
Բարի երթ մաղթենք արդիական տեխնոլոգիաների կիրառմամբ ստեղծված նույնականացման ժամանակակից փաստաթղթերին:
ՀՀ ոստիկանություն

















































