Լրահոս
Օրվա լրահոսը

Ստյոպա Սաֆարյանը՝ Մանվել Բադեյանին. «Մենք շների մասնագետների հետ բանավիճողներ չենք պահում»

Հունիս 02,2012 20:07

Թիվ 22 ընտրատարածքից ընտրված ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանն իր վերջին ասուլիսում 5 %-ի շեմը հաղթահարած կուսակցություններին փոքր շների հետ էր համեմատել՝ ասելով. «Շների տեսակներ կան, իրենց թվում է մեծ շուն են, անընդատ իրենց փորձանք են գցում, ուղղակի պառոդն եմ մոռացել»:

Այս առնչությամբ 5 %-ի շեմը հաղթահարած կուսակցություններից մեկի՝ «Ժառանգության» վարչության անդամը՝ Ստյոպա Սաֆարյանը Aravot.am-ի հետ զրույցում պատասխանեց. «Մենք քանի որ իրենց չափանիշներով փոքր կուսակցություն ենք, շների մասնագետներ եւ շների մասնագետների հետ բանավիճողներ  չենք պահում: Մենք Հանրապետականների բախտը չունենք՝ շների մասնագետ ունենալու»:

Կուսակցության վարչության մեկ այլ անդամ՝ Արմեն Մարտիրոսյանը նախ նշեց, որ իր նշաձողը թույլ չի տալիս նման արտահայտությունը մեկնաբանել, բայց «ինքը ոչ լավ համեմատություն է արել»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ փոքր ու մեծ շների համեմատության համար պարոն Բադեյանին էր քննադատել «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը՝ խորհուրդ տալով Աստվածաշունչ կարդալ ու իմանալ, որ  «գլխաքանակով բան չեն ասի, Աստվածաշունչն ասում է՝ վերջինները լինելու են առաջինները»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930