Կիրակի օրը Մադրիդի «Ռեալի» վետերանները «Սանյագո Բերնաբեու» ստադիոնում բարեգործական խաղ անցկացրեցին «Մանչեսթեր Յունայթեդի» վետերանների հետ եւ հաղթեցին 3:2 հաշվով: Իսպանացիներից գոլի հեղինակ դարձել են Մորյենտեսը, Ֆիգուն եւ Ռեդոնդոն, անգլիացիներից՝ Շարպն ու Շերինգեմը:
Հանդիպումից գոյացած գումարը տրամադրվելու է Աֆրիկայի երեխաների օգնությանը:
Խաղը սպասարկել է իտալացի հանրահայտ մրցավար Պյերլուիջի Կոլինան: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: