Հունիսի 2-ին, ժամը 21.20-ին ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Հրազդանի կիրճում` Փարաջանովի տուն–թանգարանի մոտակայքում, ժայռաբեկորների վրա մարդ է ընկել և նրան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ և ՃԿԿ օպերատիվ խմբերը:
Փրկարարները, ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ, կիրճից դուրս են բերել Արարատի մարզի Մասիս քաղաքի «Նոր» թաղամասի թիվ 10 շենքի 41-րդ բնակարանի բնակիչ` 1976 թ. ծնված Էմիլ Գիզողլյանին:
Վերջինս տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց և հրաժարվելով բուժօգնությունից` դուրս գրվել:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: