
Ըստ նրա, այսօր խնդիր է դրված՝ այս տարի 7 տոկոս առաջընթաց ապահովել տնտեսական բնագավառում.« Իսկ հետագայում՝ առավել եւս : Ես համոզված եմ, որ Տիգրան Սարգսյանը լուրջ փորձ ու գիտելիքներ ունի, ու կարծում եմ կկարողանա 2012 թվականի առջեւ ծառացած խնդիրները լուծել կառավարության աջակցությամբ ու կառավարմամբ, եւ մենք ձեզ հետ միասին կունենանք 2013 թվականի բյուջեն ու խնդիրները, որոնց մասին այն ժամանակ կխոսենք»:
Պատգամավորն ասաց, որ իր տարիքի բարձունքից ուզում է մնալ լավատես ու կարծում է, որ տնտեսության զարգացման հեռանկարների իրականացնելու հիմքը դրված է. «Լուծվելու է հյուսիս-հարավ ճանապարհը, որը նույնպես լրջորեն աջակցելու է Հայաստանի տնտեսության զարգացմանը: Եվրոպական շատ երկրներում աշխատավարձերն ու թոշակները զգալիորեն կրճատվել են, իսկ մեզ մոտ՝ որոշակի աճ է տեղի ունեցել: Կարող եք ինձ մեղադրել՝ աճը տեսնում եք, բայց սղաճը չեք տեսնում: Ես նա էլ եմ տեսնում, նա՝ էլ: Կարծում եմ՝ տնտեսության զարգացման այն խնդիրները, որոնք դրված են կառավարության առջեւ՝ մոտակա տարիներին զարգացման տեմպ ապահովել… սա է իմ լավատեսության ակունքը»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































