Այսօր փոխվարչապետի պաշտոնակատար Արմեն Գևորգյանը աշխատանքային այցով Գյումրիում էր, նա եկել էր պետական բյուջեից ֆինանսավորվող շինարարական աշխատանքներին ծանոթանալու, նորակառույց բազմապրոֆիլ հիվանդանոցն ու ասֆալտապատվող փողոցները շրջելու նպատակով: Փոխվարչապետի պաշտոնակատարին ուղեկցում էր միայն մարզպետարանի խումբը ` մարզպետ Աշոտ Գիզիրյանի գլխավորությամբ, իսկ քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կամ քաղաքապետարանից որևէ ներկայացուցիչ չկար:

Լրագրողների այն հարցին էլ, թե այդ դեպքում ինչո՞ւ են մամուլում Շիրակի մարզպետի հնարավոր թեկնածուների անունները շրջանառվում, Շիրակի մարզպետը պատասխանեց. «Այ, հենց որ լինի, դուք դա տեսնելու եք: Ես նորից եմ ասում ` եթե դուք չեք ուզում, ես ոչ մի տեղ չեմ պատրաստվում գնալ»:
Կարդացեք նաև
Հետաքրքիրն այն է, որ փոխվարչապետի պաշտոնակատարը յուրաքանչյուր փողոցում կամ կառույցում, որտեղ շինաշխատանքներ են իրականացվում, մոտ 1 րոպե էր մնում, նրան ուղեկցող Աշոտ Գիզիրյանն էլ ստիպված էր լրագրողների հետ զրույցը կիսատ թողնել ու մեքենա նստել: Փոխարենը նա հարցազրույցը շարունակում էր, այսպես ասած, հաջորդ կանգառներում:
Պարոն մարզպետին կանգառներից մեկում հարցրեցին` ինչո՞ւ ՀՀԿ-ն պարտվեց Գյումրիում , որին ի պատասխան՝ մարզպետը կարծես թե նեղսրտեց. «Ինձանից լավ գիտեք ինչո՞ւ , ՀՀԿ-ն Շիրակի մարզում հավաքեց 37 տոկոս, մենակ հո Գյումրիով չէ, բա խի՞ չեք ասում»: Լրագրողներից մեկը նետեց. «Զատո պարտվեց Գյումրիում» :
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ



















































