«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. հունիսի 7-ին ժամը 9.00-ից մինչև հունիսի 8-ը ժամը 21.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
Նորք-Մարաշ վարչական շրջանի` ամբողջությամբ,
Նոր Նորք վարչական շրջանի 1-ին և 2-րդ զանգվածների,
Էրեբունի վարչական շրջանի Դավիթ Բեկ, Մուշավանի 7-10, Սարի Թաղի 2-28 փողոցների, Վարդաշենի հանրակացարանների ու հարակից տարածքների:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: