Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեւան Ջուրը» ծանուցում է

Հունիս 05,2012 18:23

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ.  հունիսի  7-ին ժամը 9.00-ից մինչև հունիսի 8-ը ժամը 21.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

  1. Նորք-Մարաշ վարչական շրջանի` ամբողջությամբ,
  2. Նոր Նորք վարչական շրջանի 1-ին և 2-րդ զանգվածների,
  3. Էրեբունի վարչական շրջանի Դավիթ Բեկ, Մուշավանի 7-10, Սարի Թաղի 2-28 փողոցների, Վարդաշենի հանրակացարանների ու հարակից  տարածքների:

    Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

“Երևան Ջուր” ՓԲԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930