Լրահոս
Օրվա լրահոսը

Նալբանդյանը հրավիրվել է Ստամբուլ

Հունիս 06,2012 15:41

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հրավիրվել է Ստամբուլ` մասնակցելու հունիսի 26-ին կայանալիք Սեւծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) կազմակերպության հանդիպմանը։ Այդ մասին տեղեկացնում է Zaman պարբերականը`  վկայակոչելով թուրք պաշտոնյաներին։

Վերջիններս ասել են, որ թեեւ պաշտոնական հաստատում չեն ստացել Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից, սակայն ուրախ կլինեն, եթե նախարարը ընդունի հրավերը։ Նրանք հիշեցրել են, որ Նալբանդյանը նախկինում Ստամբուլում մասնակցել է նույն ձեւաչափով հանդիպման։

2008 թվականի նոյեմբերին Էդվարդ Նալբանդյանը մեկօրյա այց է կատարել Ստամբուլ` որպես ՍԾՏՀ-ի գործող նախագահ։ Նույնպես ՍԾՏՀ-ի հանդիպմանը մասնակցելու նպատակով 2009 թվականին Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը հայաստանցի պաշտոնակցի հրավերով այցելել է Երեւան, նշում է Zaman-ը։

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930