Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանության հուշահամալիրի վերանորոգման հետ կապված հանրային քննարկման արդյունքներով կազմված արձանագրությունն ուղարկվել է Ժաննա Անդրեասյանին. Քրիստինա Վարդանյան

Հոկտեմբեր 23,2025 17:44 Share
Աջակցեք aravot.am-ին

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը

Ինչպես և խոստացել էինք, Հայոց ցեղասպանության հուշահամալիրի վերանորոգման հետ կապված հանրային քննարկման արդյունքներով կազմված նամակն ու արձանագրությունն այսօր ուղարկվեց ոլորտը ղեկավարող ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին։

✅ Արձանագրություն
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիրի հիմնանորոգման աշխատանքների վերաբերյալ հանրային քննարկման արդյունքների հիման վրա

Ս.թ. հոկտեմբերի 18-ին Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության նախաձեռնությամբ կազմակերպվել է հանրային բաց քննարկում՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիրի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին և առկա խնդիրներին:

Քննարկմանը մասնակցել են ոլորտի մասնագետներ, ճարտարապետներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և շահագրգիռ քաղաքացիներ: Քննարկումն ընթացել է բաց ու կառուցողական մթնոլորտում, որի արդյունքում ձևակերպվել են հետևյալ դիտարկումները և առաջարկությունները.
1. Առաջարկվել է ձևավորել նոր մասնագիտական խումբ, որը կկատարի հուշահամալիրի հիմնանորոգման աշխատանքների մանրամասն ուսումնասիրություն:

2. Կարևորվել է շինարարական կազմակերպության ընտրության գործընթացի ճիշտ և հիմնավորված իրականացումը՝ բացառելով ոչ մասնագիտական մոտեցումներ:

3. Ընդգծվել է, որ նման կարևոր հուշարձանի վերանորոգումը պետք է իրականացվի միայն ընդհանուր համաձայնությամբ (կոնսենսուսով)՝ ապահովելով մասնագիտական և հանրային լայն մասնակցություն:

4. Քննարկման մասնակիցները մեկ անգամ ևս նշել են, որ հուշարձանի համահեղինակ ճարտարապետ՝ Արթուր Թարխանյանի միակ իրավահաջորդը տիկին Անահիտ Թարխանյանն է, մասնագիտությամբ նույնպես ճարտարապետ, և հուշարձանի վերանորոգման որևէ աշխատանք պետք է մեկնարկի միայն նրա տեղեկացվածությամբ ու համաձայնությամբ:

5. Բոլոր մասնակիցները միաձայն արտահայտվել են, որ ներկայիս շինարարկան միջամտությունը կարելի է գնահատել որպես բարբարոսություն հուշարձանի նկատմամբ, և անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել ընթացիկ աշխատանքները:

6. Նշվել է նաև, որ նախագծային ակնհայտ բացթողումներ կան, մասնավորոպես՝ ջրահեռացման խնդրի կազմակերպման մասով. հնարավոր էր այն լուծել ավելի գրագետ և մասնագիտական եղանակով, առանց հուշարձանի կառուցվածքին վնասելու:

7. Առաջարկվել է մասնագիտական նոր խորհրդով վերանայել ջրահեռացման համակրգի նախագծային լուծումները և մշակել մշակութաային արժեքին համարժեք վերանորոգման ծրագիր՝ նպատակ ունենալով պահպանել և պաշտպանել մեր պատմական հուշարձանը:

8. Ընդգծվել է, որ անթույլատրելի է հուշարձանի վերանորոգման համար պարզապես տենդեր հայտարարել, քանի որ այն սովորական կառույց չէ, այլ մեր ժողովրդի պատմությանը նվիրված, խորհրդանշական և անձեռակերտ հուշարձան:

Քննարկման մասնակիցները միաձայն կոչ են անում լիազոր մարմնին՝
• դադարեցնել ընթացիկ շինարարական աշխատանքները,
• ձևավորել մասնագիտական նոր հանձնաժողով,
• վերանորոգման ծրագիրն իրականացնել բացառապես մասնագիտական, իրավահաջորդի և հանրային լայն համաձայնությամբ:

Հանրային քննարկման մասնակիցներ՝
• Անահիտ Թարխանյան (ճարտարապետ, Արթուր Թարխանյան կենտրոնի հիմնադիր-տնօրեն)
• Գրիգոր Ազիզյան (ճարտարագետ, շինարար-կոնստրուկտոր, «Հայնախագիծ» ԲԲԸ)
• Գարեգին Դավթյան (քանդակագործ, Երևանի գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր)
• Անդրեաս Ղուկասյան ( Հայ կառուցողական կուսակցության ղեկավար)
• Մովսես Հալաճեան (ճարտարապետ)
• Հմայակ Հովհաննեսյան (ՀԲՄ նախագահ)
• Հայկ Դեմոյան (Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի նախկին տնօրեն, պ.գ.դ.)
• Մ. Արզումանյան («Բելլիս» ՍՊԸ)
• Գալուստ Աշչյան (ճարտարապետ)
• Եփրեմ Միհրանեան (մանկավարժական հարցերի մասնագետ)
• Ռուզաննա Մամյան («Հայնախագիծ» ԲԲԸ ճարտարապետ)
• Պավել Ջանգիրով (ճարտարապետ)
• Հենրի Փալանդուզյան (ճարտարապետ)
• Լևոն Հունանյան («Արմատական» ՀԿ)
• Գուրգեն Իսրայելյան (ՖՄ-105.5 ՍՊԸ տնօրեն)
• Ֆլորա Վարդանյան
• Աշոտ Ալեքսանյան («Աշոտ-Ալեքս» ճարտարապետական արվեստանոց)
• Վիկտոր Մնացականյան («Սկևռա» քաղաքային պլանավորման ինստիտուտ)
• Հասմիկ Անտոնյան (Tribuna. am)
• Սուսաննա Գրիգորյան (ԱԻՄ կուսակցության փոխնախագահ)
• Արթուր Չախոյան (հասարակական գործիչ)
• Արամ Թորոսյան (Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար)
• Մուշեղ Հակոբյան (Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության քարտուղար)
• Քրիստինա Վարդանյան (Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ)
• Սեդա Տեր-Մինասյան (Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ)
• Արաքսի Դիլանյան (Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ)
• Սամվել Հարոյան (Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության քարտուղար)
• Սուսաննա Մելիքյան (Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ)
• Էլեն Մանուկյան (Կենտրոն վ/շ քաղշին.բաժնի առաջին կարգի մասնագետ)
• Տիգրան Միրզոյան («Գոլոս Արմենիի» օրաթերթ)
• Դավիթ Մարգարյան («Ապրելու երկիր» կուսակցություն)
• Արաքսյա Գրիգորյան («Ապրելու երկիր» կուսակցություն)
• Կարեն Ագալյան (ԱԻՄ կուսակցություն)

Սույն արձանագրությունը կազմվել է ի մի բերելով հոկտեմբերի 18-ի հանրային բաց քննարկման ընթացքում հնչած բոլոր կարծիքներն ու առաջարկությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է:

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031