Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ նախագահը կազատվի՞ Սամվել Նիկոյանի կադրերից. բացառիկ հարցազրույց Հովիկ Աբրահամյանի հետ (տեսանյութ)

Հունիս 06,2012 15:59

ԱԺ նորընտիր նախագահ Հովիկ Աբրահամյանը իր նախկին պաշտոնին վերադառնալուց հետո 1-ին քայլը, որ արեց` իր կոլեգաների նկատմամբ «պարտավորություն» էր: Նա միանգամից խորհրդարան վերադարձրեց աշխատակազմի այն աշխատակիցներին, որոնք հեռացվել էին կամ հավատարմաբար հեռացել էին խորհրդարանի խոսնակի պաշտոնից իր հրաժարական տալուց հետո: Նրանց թվում էին ԱԺ նախագահի օգնականներ, ռեֆերենտներ, ընդհուպ տեղեկատվության բաժնի պետը և աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը, ով հետագայում նշանակվեց Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպան:

Հիշեցնենք՝ 14. 11. 2011-ին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հրաժարական տվեց և տեղափոխվեց ՀՀԿ նախընտրական շտաբ, իսկ խորհրդարանի խոսնակի ընտրվեց Սամվել Նիկոյանը, ում աշխատանքը շատերի կարծիքով, սկսվեց Հովիկ Աբրահամյանի կադրերին ազատելով:

Հովիկ Աբրահամյանը չպատճառաբանված է համարում իրենից հետո իր թիմակիցների նկատմամբ դրսևորած վերաբերմունքը:

«Բարոյական կլինի, որ Գոհար Պողոսյանը վերադառնա և ես իմ որոշումն արդեն կայացրել եմ: Ընդհանրապես, բոլոր այն մարդիկ, որոնք ինձնից հետո ԱԺ աշխատակազմից դուրս են եկել, առաջիկայում նրանք էլ կվերադառնան և կաշխատեն իրենց տեղերում»,- Panorama.am-ի հետ զրույցում նշեց Հովիկ Աբրահամյանը և հավելեց, որ Սամվել Նիկոյանի կադրերից էլ, համենայն դեպս, ինքը դեռ չի ազատվելու, քանի որ կան ազատ հաստիքներ և պրոֆեսիոնալներին հնարավորություն կտրվի աշխատելու:

Ինչ վերաբերվում է ԱԺ աշխատակազմի նոր ղեկավար նշանակելուն՝ Հովիկ Աբրահամյանը նշեց՝ այդ հարցը դեռևս չի քննարկվել:

Panorama.am-ին տված բացառիկ հարցազրույցում Հովիկ Աբրահամյանը խոսել է իր կադրային քաղաքականության, Հովիկ Աբրահամյան-Սամվել Նիկոյան հարաբերություների և նոր խորհրդարանականների հետ աշխատելու իր նոր մեխանիզմների մասին:

 Panorama.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930