Մոսկվայում շախմատի աշխարհի չեմպիոն Միխայիլ Տալի ավանդական հուշամրցաշարի շրջանակներում անցկացվեց 15 հազար եվրո մրցանակային ֆոնդով բլից մրցաշարը, որում գրաված տեղերով որոշվեցին տասը մասնակիցների մեկնարկային համարները գլխավոր մրցաշարում: Հայաստանի լավագույն շախմատիստ եւ ՖԻԴԵ-ի վարկանիշային ցուցակի երկրորդ համար Լեւոն Արոնյանը 5,0 միավորով Հիկարու Նակամուրայի (ԱՄՆ) հետ բաժանեց 5-ից 6-րդ տեղերը եւ հիմնական մրցաշարի մեկնարկային տուրում սպիտակներով հանդիպելու է ամերիկացու հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: