«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստայի եւ Աննա Օրտիսի հարսանիքը, ինչպես եւ Ռոնալդուինն ու Շեյկինը, նշանակված է նույն օրը` հուլիսի 12-ին: Սակայն, ըստ նախնական տեղեկությունների, այն hամեմատաբար «համեստ» է լինելու: Հատուկ այդ նպատակով նրանք Ալտաֆուլա քաղաքի մոտակայքում ժամանակավորապես մի հին ամրոց են ձեռք բերել եւ հրավիրել մոտ 800 հոգու:
Ըստ էության, Ինյեստան եւ Օրտիսը ոչ թե ամուսնանում են, այլ` օրինականացնում իրենց հարաբերությունները: Նրանք միասին ապրում են վաղուց: Իսկ անցած տարի նույնիսկ աղջիկ են ունեցել` Վալերիային: Ասում են նաեւ, որ նրանց հարսանիքին ամբողջական կազմերով ներկա են լինելու «Բարսելոնան» եւ Իսպանիայի ազգային հավաքականը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: