
ԳԽ արտաքին հարցերի հանձնաժողովի նախկին նախագահ, ՀԱԿ անդամ Հովհաննես Իգիթյանի մեկնաբանությամբ. «Ադրբեջանը փորձում է դիրքավորվել, ենթադրելով, որ ով ինչ ունի փաստացի՝ այնպես էլ սահմանը կգցվի, քարտեզի պրոբլեմներ են այնտեղ եղել: Օր օրին կորուստներ են լինելու՝ առանց երկկողմանի արդյունքի: Ցավալի է, որ խաղաղ պայմաններում զոհեր են լինում: Ի՞նչ ինֆորմացիա մենք գիտենք պետական մարմիններից: Ես տեղյակ եմ, որովհետեւ այդ շրջանները լավ գիտեմ: Արդյո՞ք արժեր այն մանեւրները, որոնք կատարվում են: Չեմ կարծում, որ թե հայկական, թե Ադրբեջանի օֆիցիալ կողմը տալիս է ճիշտ ինֆորմացիա: Միջազգային կառույցները նայենք ինչ են ասում՝ որ պետք է խաղաղություն լինի ու վերջ: Եթե լիներ Ադրբեջանի բացարձակ դիվերսիա, ագրեսիա, հատկապես ՆԱՏՕ-ն, ԱՄՆ-ն կարող էին այդ ինֆորմացիան ունենալ՝ նրանք լռում են: Մեր դաշնակից Ռուսաստանն ինչ է ասում՝ եթե վերցնենք կոլեկտիվ անվտանգության պայմանագիրը, այնտեղ կետ կա, որ Հայաստանում կողմերը պետք է հանձաժողով ստեղծեն, ուսումնասիրեն հնարավոր ագրեսիան… Ես ընդունում եմ կոմպետենտ մարդու հայտարարությունը, որ մենք պաշտպանության գծի հետ կապված խնդիրներ ունենք, եւ մեր ՊՆ-ն պետք է այդ ուղղությամբ քայլեր անի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































