
Բանախոսը վերջին տարիներում նկատում է արտահոսք Հայաստանից: Մեկնող անձանցից ոչ բոլորն են իրենց գործի մասնագետները, ուստի համայնքի աշխատանքը ավելի է ծանրանում: Եթե ժամանակին համայնքի խնդիրն էր՝ օգնել Հայաստանին, ապա այսօր` հայապահպանությունն է. «Պետք է պահվի մեր լեզուն, եկեղեցին, մշակույթը: Ստանում ենք հայ գրականություն, մեր մոտի ուսուցիչներին ուղարկում ենք այստեղ վերապատրաստման, չնայած, որ նրանց կարիքը դեռ ունենք: Բացի դա, Հայաստանից եկող ընտանիքները 2-3 տարի հետո սկսում են ռուսերեն խոսել: Կրոնի պահպանման հարցում էլ է շատ քայլեր արվում. Կրասնոդարում այսօր կառուցվում է 12 եկեղեցի: Ամենքն էլ ունի երկու քահանա: Հայապահպանության խնդիր է նաեւ խառը ամուսնությունը: Մեր հայ աղջիկները ավելի լավն են, բայց դա երիտասարդները չեն հասկանում»:
Ապրելով Ռուսաստանում, Կրասնոդարի համայնքապետը իշխանության մեջ կցանկանար տեսնել նաեւ հայերին: Ասում է` դա որոշ չափով ստացվում է իրենց մոտ:
Ներքին խնդիրներ համայնքում չեն լինոււմ` հավաստիացնում է բանախոսն ու ավելացնում, եթե լինում էլ է, ապա դա միտումնավոր բնույթ է կրում:
Հայերը Կրասնոդարում խնդիր չեն ունենա Ռուսաստանի օրենքներին հետեւելու դեպքում, իսկ աշխատանք կարող են գտնել, եթե լավ մասնագետ են:
Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ


















































