
Ընդհանրապես շատերի տեղը չէ պառլամենտը, որոնք մտել են հատկապես իշխանության ցուցակով: Բայց, ցավոք, այդ քաղաքական մոդելը, որն առաջարկել է ՀՀԿ-ն եւ Սերժ Սարգսյանը, թույլ չի տալիս կրթված, քաղաքական գործունեության համար պատրաստված մարդկանց տեսնել պառլամենտում: Իրենց հենց այդպիսի մարդիկ են պետք: 98-99-ին Երկրապահը կոնկրետ վտանգ էր՝ իշխանության համար: Եթե Երկրապահը վտանգ է իրենից ներկայացնում, ուրեմն պետք է իր կողքը լինի: Եթե ֆինանսական որոշ լծակներ ունեցող մարդիկ կարող են իրենց մեջ վտանգ ունենալ, ուրեմն պետք է իրենց հետ լինեն»:
Մեր դիտարկմանը, որ ժամանակին էլ նույն ԵԿՄ-ն Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին էր եւ նույն ձեւով Տեր-Պետրոսյանն առաջին անգամ երկրապահներին ներքաշեց քաղաքականության մեջ՝ պարոն Իգիթյանը պատասխանեց. «Ոչ թե ինքը ներքաշեց, այլ ընդհանրապես ԵԿՄ-ն եղել է ՀՀՇ-ի մաս: Երբ որ մենք ընդունեցինք «Կուսակցություների մասին» օրենք, ցանկացած ռազմաքաղաքական կազմակերպություն պետք է առանձին լիներ: Չգիտեմ դա սխալ էր, թե ինչ էր, բայց այդպես եղավ, այդպիսի որոշում ընդունվեց, որ ուժային կազմակերպության անդամները չեն կարող կուսակցության անդամներ լինել: Դա սխալ էր, բայց կարելի է բացատրել, թե այդ սխալն ինչից է եկել»:
Հովհաննես Իգիթյանը նաեւ նշեց, որ 5-րդ գումարման ԱԺ-ում ՀՀԿ-ն հատուկ նպատակներով իր շուրջն է հավաքել նաեւ իր խոսքերով՝ 20-րդ դարի մարված քաղաքական գործիչներին. «Անունները չեմ ուզում նշել, ՀՀԿ-ն իրենց վերակենդանացրեց եւ վերցրեց իրենց ցուցակի մեջ, որպեսզի զուտ ՀԱԿ-ի գործիչներին հակահարված տա»: Մենք փորձեցինք ճշտել՝ նրա՞նց նկատի ունեք, ում «ժողգործիքներ» են ասում՝ պարոն Իգիթյանը անուններ չտվեց. «Իմ կարծիքով՝ Սերժ Սարգսյանը մտադիր է իշխանություն-ընդդիմություն բանավեճը տանել այդ մակարդակի, եւ այդ մարդիկ շատ մեծ դեր եւ փորձ ունեն՝ ցանկացած բանավեճ, ցանկացած երկխոսություն փչացնելու, մակարդակն իջեցնելու»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































