Այսօր Կազանում մեկնարկում է ՖԻԴԵ-ի կանանց «Grand Prix»-ի չորրորդ փուլը, որին բացի Հայաստանի շախմատիստուհիների առաջատար Էլինա Դանիելյանից մասնակցում են նաեւ Հոու Յիֆանը (Չինաստան), Աննա Մուզիչուկը (Սլովենիա), Համփի Կոներուն (Հնդկաստան), Եկատերինա Լահնոն (Ուկրաինա), ռուսաստանցիներ Տատյանա եւ Նադեժդա Կոսինցեւա քույրերը, Ալիսա Գալյամովան, Ալեքսանդրա Կոստենյուկը, բուլղարուհի Անտոանետա Ստեֆանովան, Վիկտորիա Չմիլիտեն (Լիտվա) եւ Բեթյուլ Յիլդիզը (Թուրքիա):
12 մասնակիցները խաղալու են շրջանաձեւ մրցակարգով եւ պայքարն ավարտելու են հունիսի 23-ին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: